Շիկահողի արգելոցում ադրբեջանական անտառահատումների փաստով քրեական գործ չի հարուցվել

https://arm.sputniknews.ru/20260601/shikahvoghi-argelvocum-adrbejanakan-antarahatumneri-pastvov-qreakan-gvorts-chi-harucvel-102792015.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/16/26535573_89:0:1512:1067_1920x0_80_0_0_731bb26daf9baf4b2e635355ff55fa0c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, շիկահող, ադրբեջան, անտառ, հհ դատախազություն, շրջակա միջավայրի նախարարություն

հայաստան, շիկահող, ադրբեջան, անտառ, հհ դատախազություն, շրջակա միջավայրի նախարարություն

Բաժանորդագրվել

Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է «անտառային էկոհամակարգերի կրած որոշակի վնասների» մասին, սակայն հանգամանքները, մեղավորներին և վնասի չափը պարզելու համար չի դիմել իրավապահ մարմիններին։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik․ Դավիթ Գալստյան. Շիկահողի արգելոցում անտառային էկոհամակարգերի կրած վնասների վերաբերյալ քրեական վարույթ չի նախաձեռնվել: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից` պատասխանելով մեր գրավոր հարցմանը։

Հունվարի 15-ին լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել էին, թե ինչու Հայաստանի իշխանությունները չեն բարձրացնում Շիկահողի արգելոցում (որի մի մասը Բաքուն օկուպացրել է 2021-2022 թվականներին) Ադրբեջանի կողմից իրականացվող անտառահատումների հարցը։ Ի պատասխան նա հայտարարել էր, որ նման տեղեկություն երբևէ չի ստացել, այլապես կարձագանքեր։

Ավելի ուշ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի կառավարման ներքո գտնվող «Շիկահող» պետական արգելոցի և «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքների սահմանամերձ որոշ հատվածներում գտնվող անտառային էկոհամակարգերը 2021 թվականին տեղի ունեցած զինված հակամարտության արդյունքում կրել են որոշակի վնասներ, ինչը 2021 թվականից ի վեր գտնվում է ուշադրության կենտրոնում»։

Սակայն երբ մենք գրեցինք այն մասին, որ նախարարությունը փաստացի հաստատել է անտառահատումները, գերատեսչությունից հայտարարեցին, թե մեր լրատվամիջոցը խեղաթյուրել է փաստերը։

Այս կապակցությամբ մենք նոր հարցում ուղարկեցինք ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Հաշվի առնելով, որ անտառահատումների մասին առաջին հարցին նախարարությունը պատասխանել էր «անտառային էկոհամակարգերի վնասի» մասին, այս անգամ մենք խնդրեցինք հստակ պատասխանել՝ «Ադրբեջանը ծառահատում իրականացրե՞լ է, թե՞ ոչ» (ինչը, ի դեպ, հստակ երևում է արբանյակային լուսանկարներում) ։ Ընդ որում` խնդրեցինք այս հարցին պատասխանել «այո» կամ «ոչ»։

Բացի այդ, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ է նշանակում իրենց նախորդ պատասխանում նշված «անտառային էկոհամակարգերին որոշակի վնաս»-ը Շիկահողի արգելոցի պարագայում։

Նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք նախարարությունը կամ ենթակա ստորաբաժանումները, տեղեկություն ունենալով «որոշակի վնասների մասին», դիմել են իրավապահներին այդ վնասների ստացման հանգամանքները, մեղավորներին պարզելու ուղղությամբ։

Բացի այդ, ուշադրություն հրավիրեցինք այն փաստին, որ այդ հատվածում ռազմական գործողությունները տեղի են ունեցել 2022 թվականին, այլ ոչ թե 2021-ին, և հետաքրքրվեցինք, թե ինչու նրանք չեն հիշատակել 2022 թվականի ագրեսիան և Ադրբեջանի հետագա գործողությունները։

Նախարարությունից միայն կրկնել են նախորդ մեկնաբանությունը․

«Սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և հրապարակման աշխատանքների իրականացումը գտնվում է նաև այլ գերատեսչությունների լիազորությունների տիրույթում։ Վերոնշյալի համատեքստում, սահմանամերձ գոտում գտնվելու հանգամանքով պայմանավորված՝ այդ հատվածներում առկա էկոհամակարգերի կրած վնասների ամբողջական գնահատումը հնարավոր կլինի իրականացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներից հետո։ Ինչ վերաբերում է մյուս հարցադրումներին, ապա դրանք դուրս են շրջակա միջավայրի նախարարության լիազորությունների շրջանակից»,- նշել են գերատեսչությունից։

Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն: Մենք հղում էինք արել ՇՄՆ–ի ՝ անտառային էկոհամակարգերին հասցված «որոշակի վնասների» մասին հայտարարությանը և հարցրել՝ արդյոք նախարարությունը կամ ենթակա կառույցները դիմել են դատախազություն՝ այդ վնասների առաջացման պատճառները, հանգամանքները, մեղավորներին պարզելու և քրեաիրավական գնահատական տալու համար։

Հետաքրքրվել էինք նաև, թե արդյոք դատախազությունը որևէ այլ նմանատիպ վարույթի շրջանակում տեղեկություն ունի Շիկահողի արգելոցում կամ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող ՀՀ այլ տարածքներում ծառահատումների կամ բնությանը հասցված ուրիշ վնասների մասին։

«…ՀՀ դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»,- պատասխանել են գերատեսչությունից։

Ավելի վաղ գրել էինք, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, անուղղակիորեն հաստատել էր Շիկահողի արգելոցի օկուպացված հատվածներում Ադրբեջանի կողմից անտառահատումների մասին տեղեկությունները։

Leave a comment