Մասնագիտական տոնի առիթով շնորհավորում ենք Քիմիական լաբորատորիայի մեր բոլոր գործընկերներին․ ԶՊԿ

 

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության կարևորագույն օղակներից մեկը Քիմիական լաբորատորիան է, որտեղ աշխատում է 115 մասնագետ։ Նրանց աշխատանքի արդյունքներն անմիջական ազդեցություն ունեն ինչպես բացահանքի արդյունավետ աշխատանքի, այնպես էլ վերջնական արտադրանքի որակի վրա։

 

Ժամանակակից սարքավորումներով և նորագույն տեխնիկայով համալրված լաբորատորիան այսօր համադրում է ոլորտի առաջատար տեխնոլոգիական լուծումներն ու բարձր մասնագիտական գիտելիքը։ Վերջին տարիներին ԶՊՄԿ լաբորատորիան համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխան լավագույն սարքավորումներով, ինչի շնորհիվ առաջիկայում այն կսերտիֆիկացվի ոլորտի ամենահեղինակավոր ստանդարտով։

Leave a comment