ԶԱԷԿ-ին հասցված հարվածը սպառնալիքի տակ է դրել միջուկային անվտանգության սկզբունքները. Գրոսի

https://arm.sputniknews.ru/20260531/zaek-in-hascvats-harvatsy-sparnaliqi-tak-e-drel-mijukajin-anvtangutjan-skzbunqnery-grvosi-102840154.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1f/102839469_232:0:2963:2048_1920x0_80_0_0_173d9c2c64ba220386c10e621fd6d84b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս), ռաֆայել գրոսի, մագատէ

զապորոժիե, ատոմակայան, անօդաչու թռչող սարք (աթս), ռաֆայել գրոսի, մագատէ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Էներգոդարին, որի մոտ գտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Անցած շաբաթ ուկրաինական դրոնն առաջին անգամ նպատակաուղղված հարվածել է ատոմակայանի սարքավորումներին:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Զապորոժիեի ատոմակայանի վրա մայիսի 30–ին անօդաչու թռչող սարքի հարվածը լուրջ միջադեպ է, որը վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Երեկվա հարվածը լուրջ միջադեպ էր, որը վտանգի տակ է դրել միջուկային անվտանգության հիմնական սկզբունքները», – ասել է Գրոսին ՄԱԳԱՏԷ-ի X սոցիալական ցանցի էջում տեղադրված հայտարարության մեջ։

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը նաև կոչ է արել դադարեցնել հարձակումները, որպեսզի միջուկային վթարի իրական վտանգ չլինի:

Այսօր միջազգային գործակալության փորձագետների խումբը զննման ընթացքում վնասվածք է հայտնաբերել ԶԱԷԿ-ի մեքենայական սրահի շենքի արտաքին մասում, որը երեկ ենթարկվել է ուկրաինական դրոնի հարվածին:

Նշվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները հայտնաբերել են շենքում մետաղական դիտահորի վնասվածքներ, ինչպես նաև գետնին օպտիկական մալուխի բեկորներ և այրված մնացորդներ: Հայտարարությունից հետևում է նաև, որ այդ վնասները համապատասխանում են ԱԹՍ-ի հարձակման հետևանքներին:

Հաղորդվում է նաև, որ ատոմակայանի զննման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները ստիպված են եղել պատսպարվել այն բանից հետո, երբ ԱԷԿ-ի շրջանում հնչել են անօդաչու թռչող սարքերի կրկնակի հայտնվելու և կրակելու ձայներ:

Առաջին հարվածը

Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում Էներգոդարին, որի մոտգտնվում է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Անցած շաբաթ ուկրաինական դրոնն առաջին անգամ նպատակաուղղված հարվածել է կայանի սարքավորումներին:

«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի մարտական դրոնը հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի թիվ 6 էներգաբլոկի մեքենայական սրահի շենքին:

Ատոմակայանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անօդաչու թռչող սարքի պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, մեծ ավերածություններ չկան: Չեն խախտվել նաև տեխնոլոգիական գործընթացները, իսկ ռադիացիոն ֆոնը նորմայի մեջ է։

ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները նաև չափումներ են կատարել և հաստատել, որ ԶԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը չի գերազանցում նորման:

Leave a comment