Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Տյումե՞ն, Կիլիկիա՞, list. am՞ թե Հայաստա՞ն։ Հունիսի 7-ին մենք ընտրություն են կատարելու այս չորս սցենարների միջև։

Եվ այդ ընտրությունը լինելու է ճակատագրական եվ երկարաժամկետ։ Երկար կարելի էր գրել, բայց կարճ ասեմ:

Մենք ազգովի ունենք ընդամենը 4 սցենար:

1. «Տյումեն» – կամ մարդա մի տեղ գաղթելու ենք, անհույս ապագայի կամ սոցիալական պատճառնեռով, ու ժամանակի մեջ կորենք անհետ:

2. «Կիլիկիա» – կամ գաղթելով, կուտակվելու ենք այլ վայրում՝ Հայաստան վերակերտելու բուռն ցանկությամբ ու… հետո կորենք:

3. «list.am» – կամ սեփական երկրում տնվոր ենք մնալու, վճարելով թուրքի գեոպոլիտիկ “կոմունալները” ու էլի կորենք։

4. ՀԱՅԱՍՏԱՆ – կամ տեր ենք լինելու մեր երկրին:

Հիշեք, որ ընտրելու եք նաև ձեր դեռևս չծնված երեխաների և թոռների փոխարեն և համար։

Գնա’, որ գնա’ն»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment