Իրանում քննարկվում է ԱՄՆ-ի հետ հնարավոր ապագա համաձայնագրի կատարման վերահսկման մեխանիզմը։ ISNA գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը առաջարկում է վերահսկող հանձնաժողովում ընդգրկել Ռուսաստանին, Չինաստանին և Պակիստանին։
Հաղորդվում է, որ իրանական կողմը պնդում է՝ Հորմուզի նեղուցը կմնա Իրանի վերահսկողության ներքո և կարող է օգտագործվել որպես ճնշման միջոց, եթե Վաշինգտոնը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 14 կետից բաղկացած հուշագրի նախագծով Թեհրանից պահանջվում է ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը առևտրային նավագնացության համար և երկրից դուրս բերել մինչև 60 տոկոս հարստացված ուրանը։
Փոխարենը, Միացյալ Նահանգները պետք է դուրս բերի իր ուժերը տարածաշրջանից և վերացնի ծովային շրջափակումը։ Սակայն փաստաթուղթը դեռևս վերջնական համաձայնեցված չէ, և բանակցությունները շարունակվում են։