Վարդան Օսկանյանը հերքում է` 2007 թ. Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ-ից

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հերքում է` 2007 թ.–ին Ադրբեջանի ռազմական բալանսը 5 անգամ ավելի չէր ՀՀ–ից:

Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հնչեցրած այն միտքը, թե 2007 թ. Ադրբեջանը 5 անգամ ավելի շատ էր զինվում, քան Հայաստանը, իրականությանը չի համապատասխանում, ասաց ՀՀ նախկին արտգործնախարարը և թվեր ներկայացրեց։

Նա հիշեցրել է, որ ՀՀ–ն 1992 թ. միացել է «Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին» պայմանագրին, որտեղ շատ հստակ քվոտաներ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համար բոլոր զինատեսակների մասով։

Օրինակ` 2008 թ. ՀՀ–ն գրանցել է 170 տանկ, Ադրբեջանը` 220, սակայն Արցախում առկա զրահատեխնիկան չի հաշվարկվել։ Նա վստահ է, որ Արցախի զինտեխնիկայով ծածկվել է այդ 50 տանկի տարբերությունը։

«Միակ տարբերությունը ռազմական բյուջեի տարբերությունն է, որ Ադրբեջանը ավելի շատ փող է ծախսել, քան Հայաստանը։ Դա էլ այն պատճառով, որ ՀՀ–ն ռազմական տեխնիկա է ձեռք բերել շատ ավելի հարմար գներով»,– ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment