Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված, և Ռուսաստանը չի ցանկանում, որ դա տեղի ունենա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նրանք պարզապես պետք է նայեն քարտեզին և տեսնեն, թե որ խողովակաշարերն են դեռևս գործում:
Եվ անմիջապես կտեսնեն, թե որտեղից են ստանալու ռուսական գազը՝ հաշվի առնելով 30% արտահանման մաքսատուրքը, քանի որ դա կլինի շուկայական գինը: Քանի որ միջնորդները նույնպես կցանկանան ստանալ իրենց բաժինը շահույթից:
Հետևաբար, իրավիճակը Հայաստանում շատ կբարդանա»,- Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է նա: