https://arm.sputniknews.ru/20260531/hajastanum-vaghazham-en-hamarum-hashvarkel-eatm-ic-hnaravvor-durs-galu-vnasnery-102836512.html
Հայաստանում վաղաժամ են համարում հաշվարկել ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վնասները
Հայաստանում վաղաժամ են համարում հաշվարկել ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու վնասները
Sputnik Արմենիա
Երևանում նաև հույս ունեն, որ այն խնդիրները, որոնք այժմ ծագում են Ռուսաստան ապրանքների արտահանման հետ, տեխնիկական են և շուտով կվերանան: 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T16:27+0400
2026-05-31T16:27+0400
2026-05-31T16:28+0400
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
մհեր գրիգորյան
գազ
նիկոլ փաշինյան
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102781087_0:0:3107:1748_1920x0_80_0_0_eefb9725c4fe8da244f023efab2d724f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանը վաղաժամ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի հնարավոր խզման վնասի հաշվարկը։ Այս մասին Աստանայում «Վեստիի» համար լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Հայաստանին հարց էր ուղղել, թե որքան ժամանակ կարելի է նստել երկու աթոռի վրա: Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով։Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքներ առաքելու հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները տեխնիկական են և շուտով կվերանան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի վերաբերյալ եզրակացություններ անելն անիմաստ է։Գրիգորյանը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը, որ չեն մտահոգվում ապրանքների բարձր գներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։«Իհարկե, ես համամիտ Հայաստանի վարչապետի հետ։ Դա ըստ էության այդպես է», – ասել է Գրիգորյանը։Այնուամենայնիվ, նա դժվարացել է պատասխանել՝ ինչպես կհարստանա` ընդգծելով, որ իր համար բարդ կլինի պարզապես այս պահինպատասխանել այդհարցին։Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանում գազի հետ կապված իրավիճակը սրվի. Օվերչուկ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102781087_216:0:2945:2047_1920x0_80_0_0_d2336f4d09251dd6a46145704f9f72c4.jpg.webp
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, մհեր գրիգորյան, գազ, նիկոլ փաշինյան, եվրամիություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան, մհեր գրիգորյան, գազ, նիկոլ փաշինյան, եվրամիություն
Երևանում նաև հույս ունեն, որ այն խնդիրները, որոնք այժմ ծագում են Ռուսաստան ապրանքների արտահանման հետ, տեխնիկական են և շուտով կվերանան:
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. Հայաստանը վաղաժամ է համարում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ կապերի հնարավոր խզման վնասի հաշվարկը։ Այս մասին Աստանայում «Վեստիի» համար լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Հայաստանին հարց էր ուղղել, թե որքան ժամանակ կարելի է նստել երկու աթոռի վրա: Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում էներգետիկ արտոնությունների չեղարկման պատճառով։
«ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց դրված չէ։ Երբ այս հարցը կդառնա հրատապ, այդ ժամանակ մենք կունենանք կոնկրետ մանրամասներ, իսկ անհրաժեշտության դեպքում կանցկացնենք սթրես թեստեր», – ասել է Գրիգորյանը։
Գրիգորյանը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստան ապրանքներ առաքելու հետ կապված ներկայումս առաջացող խնդիրները տեխնիկական են և շուտով կվերանան։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրի վերաբերյալ եզրակացություններ անելն անիմաստ է։
Գրիգորյանը նաև մեկնաբանել է Փաշինյանի՝ Գառնիում նախընտրական հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունը, որ չեն մտահոգվում ապրանքների բարձր գներով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում, քանի որ հանրապետությունը պլանավորում է հարստանալ։
«Իհարկե, ես համամիտ Հայաստանի վարչապետի հետ։ Դա ըստ էության այդպես է», – ասել է Գրիգորյանը։
Այնուամենայնիվ, նա դժվարացել է պատասխանել՝ ինչպես կհարստանա` ընդգծելով, որ իր համար բարդ կլինի պարզապես այս պահինպատասխանել այդհարցին։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում, ի թիվս այլ բաների, կոչ է արվել Հայաստանում հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։
Ավելի վաղ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Հայաստանը կարող է կորցնել իր ՀՆԱ-ի 14%-ը, եթե դուրս գա ԵԱՏՄ-ից։