Փաշինյանը Նորք-Մարաշ վարչական շրջանում էր (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպել են Նորք-Մարաշի բնակիչների հետ։
Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն արդեն մտել է գործնական իրագործման փուլ՝ հիշեցնելով ԱՄՆ պետքարտուղարի այցի ընթացքում ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։ Նրա խոսքով՝ փաստաթուղթն ամրագրում է, որ նախագիծն իրականացվելու է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակում։
Վարչապետը նշել է նաև, որ նախագիծը կբարձրացնի Հայաստանի միջազգային դերակատարությունը, իսկ վերջին շրջանում Հայաստան կատարած բարձրաստիճան միջազգային այցերը վկայում են երկրի նոր որակի միջազգային հարաբերությունների մասին։