https://arm.sputniknews.ru/20260531/vardan-ghukasjany-aats-mekusaranic-kvoch-e-arel-gjumrecinerin-yntrel-uzhegh-hajastanin-102829277.html
Վարդան Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից կոչ է արել գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստանին»
Վարդան Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից կոչ է արել գյումրեցիներին ընտրել «Ուժեղ Հայաստանին»
Sputnik Արմենիա
Գյումրու քաղաքապետն ընդգծել է, որ այժմ ճիշտ ընտրություն կատարելը ճակատագրական է, քանի որ պետք է ընտրել` կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկե՛լ հայոց ինքնությունը։ 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T11:08+0400
2026-05-31T11:08+0400
2026-05-31T11:09+0400
«ուժեղ հայաստան» կուսակցություն
վարդան ղուկասյան
գյումրի
սամվել կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_0:73:1211:754_1920x0_80_0_0_b6d0d3815a00c5007d2a3f3adf476283.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ԱԱԾ մեկուսարանից կոչ է արել առաջիկա ԱԺ ընտրություններին ընտրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։ Նա ընդգծել է, որ այժմ ճիշտ ընտրություն կատարելը ճակատագրական է, քանի որ պետք է ընտրել` կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկե՛լ հայոց ինքնությունը։ Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ Գյումրիում մեծ քարոզարշավ է անցկացրել և Ղուկասյանը այս ձևով է փորձել իր աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
գյումրի
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/12/95971109_54:0:1157:827_1920x0_80_0_0_c036fa2456160b9e1ddb467606bfc6ad.jpg.webp
«ուժեղ հայաստան» կուսակցություն, վարդան ղուկասյան, գյումրի, սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն, վարդան ղուկասյան, գյումրի, սամվել կարապետյան
Գյումրու քաղաքապետն ընդգծել է, որ այժմ ճիշտ ընտրություն կատարելը ճակատագրական է, քանի որ պետք է ընտրել` կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկե՛լ հայոց ինքնությունը։
«Եկե՛լ է ժամանակը ուժեղանալու իսկական հայորդու ղեկավարությամբ, որ էլ թուրքի առաջ գլուխներս չկախենք։ Եկե՛լ է ժամանակը աղքատությունն ու ատելությունը արմատախիլ անելու, որ մեր զավակները խաղաղ ու հարուստ երկրում ապրեն»,–նշել է Ղուկասյանը։
Նա ընդգծել է, որ այժմ ճիշտ ընտրություն կատարելը ճակատագրական է, քանի որ պետք է ընտրել` կամ դառնալ թուրքահպատակ, կամ փրկե՛լ հայոց ինքնությունը։
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը երեկ Գյումրիում մեծ քարոզարշավ է անցկացրել և Ղուկասյանը այս ձևով է փորձել իր աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին։