Թրամփը համաձայնագրի բացակայության դեպքում հնարավոր է համարել ռազմական գործողությունները Իրանի դեմ

Եթե ​​Իրանի հետ համաձայնագիրը ձախողվի, Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները նրա դեմ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես չեմ շտապում։ Կցանկանայի ասել, որ չեմ շտապում, քանի որ [եթե համաձայնության հասնենք] գազի գները կնվազեն, բայց եթե շտապեք, լավ համաձայնագիր չեք ստանա», -ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ կամ լավ համաձայնագիր կստանանք, կամ էլ սա կավարտենք ռազմական ճանապարհով»,- ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։

«Կարծում եմ՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով մենք ստանում ենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է։ Եվ եթե չստանանք, մենք սա կավարտենք այլ կերպ», – ասել է ԱՄՆ նախագահը, ընդգծելով, որ ինքը «կնախընտրեր համաձայնագիր»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment