Նրանք շատ լավ հասկանում են, որ «Միասնության Թևեր»-ը դարձել է իրական քաղաքական և հանրային գործոն, և հենց այդ պատճառով փորձում են խեղաթյուրել մեր դիրքորոշումները․ Դավիթ Անանյան

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Արհեստական բանականության կիրառմամբ հերթական կեղծիքն ու քաղաքական սադրանքն է շրջանառվում տեղեկատվական դաշտում։ Բանսարկու և բարոյապես սնանկ ուժերը տարածում են կեղծ «լրատվություն», թե իբր «Միասնության Թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը Ազգային ժողով անցնելու դեպքում պատրաստակամություն է հայտնել համագործակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Սա բացարձակ սուտ է, գիտակցված մանիպուլյացիա և քաղաքական խարդախություն։

 

Իրականությունը հանրությանը վաղուց հայտնի է․ մենք բազմիցս, հստակ, հրապարակային և աներկբա հայտարարել ենք, որ բացառվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը։ Բացառվում է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության պահպանման որևէ տարբերակ։

 

Մեր քաղաքական ուժը ստեղծվել է ոչ թե այս իշխանության հետ հարմարվելու, այլ պետությունը կործանման տանող այս համակարգը հեռացնելու համար։ Եվ մենք անելու ենք հնարավոր ու անհնար ամեն ինչ, որպեսզի այս չարիքը հեռանա Հայաստանի պետական և քաղաքական կյանքից։

 

Պատահական չէ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվացել են կեղծիքները, սադրանքներն ու տեղեկատվական դիվերսիաները։ Նրանք շատ լավ հասկանում են, որ «Միասնության Թևեր»-ը դարձել է իրական քաղաքական և հանրային գործոն, և հենց այդ պատճառով փորձում են խեղաթյուրել մեր դիրքորոշումները, կասկածներ սերմանել հասարակության մեջ և թուլացնել մեր հանրային աջակցությունը։

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մի՛ տրվեք այս էժան սադրանքներին։ Եղե՛ք զգոն և տարբերե՛ք իրական քաղաքական պայքարը կեղծիքից ու տեղեկատվական աղբից։ Մեզ թուլացնելու այս փորձերի իրական նպատակը մեկն է՝ ձեր ձայները մեզանից խլել, որպեսզի գործող իշխանության վերարտադրությունը դառնա ավելի հեշտ և ավելի վերահսկելի։

 

Բայց դա չի լինելու։

 

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե կեղծիքներով ու տեխնոլոգիական մանիպուլյացիաներով, այլ ժողովրդի գիտակից, արժանապատիվ և վճռական ընտրությամբ։

Leave a comment