Թրամփը խստացրել է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանները. NYT

https://arm.sputniknews.ru/20260531/trampy-khstacrel-e-irani-het-khaghaghutjan-hamadzajnagri-pajmannery-nyt-102828539.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_3383a1b039c826c061cb88cf9955d6b2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, միջուկային զենք, միջուկային ծրագիր, համաձայնագիր

իրանի իսլամական հանրապետություն, ամն, դոնալդ թրամփ, միջուկային զենք, միջուկային ծրագիր, համաձայնագիր

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Թրամփը երկու առանցքային պահանջ էր ներկայացրել Իրանին` երկիրը պետք է համաձայնի, որ երբեք միջուկային զենք կամ ռումբ չի ունենա և պետք է բացի Հորմուզի նեղուցը:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի կոշտ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր գործարքի համար և առաջարկված փոփոխություններն ուղարկել է Թեհրանի քննարկմանը, գրում է New York Times թերթը՝ վկայակոչելով իրազեկ պաշտոնյաներին:

Պարբերականի տեղեկություններով՝ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ փոփոխություններ են մտցվել պայմանագրի տեքստում, սակայն Թրամփին անհանգստացնում են մի քանի դրույթներ, որոնք նախատեսում են Իրանի ակտիվների ապասառեցում: Աղբյուրներից մեկը նաև նշել է, որ Սպիտակ տան ղեկավարին դուր չի գալիս, թե որքան երկար է Թեհրանը պատասխանում Վաշինգտոնի առաջարկներին:

«Պաշտոնյան հավելել է, որ Թրամփի կատարած փոփոխությունները, որոնք, ըստ էության, նոր, ավելի կոշտ առաջարկ են, կոչված են արագացնելու գործընթացը (բանակցությունների՝ խմբ.)՝ ճնշում գործադրելով Իրանի վրա, որպեսզի վերջինս ընդունի այն շրջանակային համաձայնագիրը, որն արդեն ուղղված է երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հավանությանը», – գրում է թերթը։

ԶԼՄ-ները պարբերաբար տեղեկություններ են հրապարակում հնարավոր խաղաղության համաձայնագրի մասին, որը կողմերը քննարկում են արդեն մի քանի շաբաթ: Վերջին տվյալներով՝ գլխավոր խոչընդոտը մնում է Իրանի միջուկային ծրագիրը. Վաշինգտոնը պահանջում է Իսլամական Հանրապետությունից դուրս բերել ամբողջ հարստացված ուրանը, իսկ Թեհրանը դրա հետ համաձայն չէ:

Leave a comment