«Հայաստան» դաշինքում հավաքված են պետական քաղաքականության և կառավարման բազմամյա փորձ ունեցող, պայքարող ու չհանձնվող մարդիկ. Հովհաննես Իշխանյան

Վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրել է․

«Հայաստան դաշինքի մասին

Հայաստան դաշինքում հավաքված են պետական քաղաքականության և կառավարման բազմամյա փորձ ունեցող, համակարգի կառուցվածքն ու գործառույթները լավ պատկերացնող, ինչպես նաև անդադրում պայքարող ու չհանձնվող մարդիկ։

Հայաստան դաշինքը ցույց է տվել նաև հանրային հաղորդակցության զսպված մշակույթ և քաղաքացիական հասարակության տարբեր շրջանակների հետ համագործակցելու կարողություն։

Վստահ եմ, որ դաշինքը կկարողանա վարել նաև արդյունավետ կադրային քաղաքականություն՝ համապատասխան մարդկանց նշանակելով համապատասխան դիրքերում և արժանիքների ու մասնագիտական կարողությունների (մերիտոկրատական) սկզբունքով աստիճանաբար ձևավորելով ուժեղ ու արդյունավետ թիմ։

Այդպիսի համակարգը կարող է էական դեր ունենալ Արցախի վերադարձի, տարածաշրջանում և աշխարհում արդար և կայուն կարգի հաստատման, ինչպես նաև ճնշված ժողովուրդների իրավունքների պաշտպանության գործում՝ թե՛ բանակցային, թե՛ պաշտպանական և թե՛ համակարգաստեղծ մակարդակներում։

Այս առաքելության իրականացման տեսանկյունից Հայաստան դաշինքում կարևոր ներուժ է առկա նաև այն պատճառով, որ ունի ամուր կապեր, վստահելի և կանխատեսելի հարաբերություններ Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի և արաբական երկրներում, ինչպես նաև Ռուսաստանում, Իրանում և Իսրայելում։ Հայաստան դաշինքը նաև ունակ է վերականգնելու Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները և օգտվելու Հայաստանի և Ռուսաստանի համընկնող շահերից։

Հաջողություն եմ մաղթում Հայաստան դաշինքին այս և Հայաստանի բոլոր առաջիկա ընտրություններում՝ հանուն քաղաքացիների, հայ ժողովրդի և հայերի բախտակից ժողովուրդների շահերին ծառայող որոշումների ու համագործակցությունների ձևավորման»։

 

 

Leave a comment