«Օքլահոմա Սիթի Թանդերը» դարձել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ մասնակիցը։
Կիսաեզրափակիչի 7-րդ խաղում NBA-ի գործող չեմպիոնը 111:103 հաշվով տնային հաղթանակ է տարել «Սան Անտոնիո Սփյորսի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4։3։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Օքլահոմայի» առաջատար Շեյ Գիլջես-Ալեքսանդերը, որը վաստակել է 35 միավոր, գրանցել 9 ասիստ ու 4 ռեբաունդ։ «Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը ֆրանսիացի կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման էր՝ 22 միավոր, 7 ռեբաունդ, 2 ասիստ։ Վեմբանյաման նաև ճանաչվել է դիմակայության ամենաարդյունավետ բասկետբոլիստ (MVP):
Եզրափակիչում «Օքլահոմայի» մրցակիցը կլինի «Նյու Յորք Նիքսը», որը կիսաեզրափակիչի շարքում 4։0 հաշվով հաղթել էր «Քլիվլենդ Կավալիերսին»։ Շարքի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 4-ին։