UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը շարունակում է հաղթանակների շարքը RAF (Real American Freestyle) լիգայում։
Դալասում կայացած RAF 09 մրցաշարում հայ մարտիկն ազատ ոճի ըմբշամարտի կանոններով մրցել է ամերիկացի ըմբիշ ու բլոգեր Քիլոն Ջիմիսոնի (Mugzy) հետ ու հաղթել ժամանակից շուտ՝ 16:4 հաշվով։ Պայքարն ավարտվել է առաջին մրցափուլում։
29-ամյա Ծառուկյանն այս տարվա հունվարին է նորամուտը նշել RAF-ում, որտեղ անցկացրել է 5 մենամարտ ու տարել նույնքան հաղթանակ։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 հանդիպման, ունի 23 հաղթանակ ու 3 պարտություն։
Քիլոն Ջիմիսոնը RAF-ում ունի 1 հաղթանակ ու կրեց երրորդ պարտությունը։