ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News
Իշխանությունը հոգեկան խանգարման հատկանիշ ունի, որակյալ պետականություն պետք է ստեղծենք: Այդ մասին նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը.
«Այս իշխանությունը քայլող ատելություն է ոտից գլուխ և ուզում է այդ ատելությամբ թունավորի բոլորին, որովհետև ատելության մթնոլորտում լավ է զգում: Ոգևորվում է նրանից, որ մարդիկ, ընտանիքներն են բաժանվում, հարևանը հարևանի հետ չի խոսում: Սա նորմալ չի, սա հոգեկան խանգարման հատկանիշ է, որը բոլորիս առաջ ուղղակի ակնհայտ է: Պատրա՞ստ ենք մենք գնալ նման մարդու հետևից… բայց այս ամեն ինչի մեջ կա մեկ դրական գործոն: Վերջապես մենք պետք է հասկանանք, թե ինչ չի կարելի անել երկիրը ամուր պահելու համար: Հույսով եմ, համոզված եմ, որ մեր ժողովուրդը հասկացավ նաև, թե ինչ կարգի մարդիկ չպետք է լինեն իշխանության գլխին»,– նշել է Քոչարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: