Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ոլորտին


Շվեդիան 111 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի էներգամատակարարման համար:


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 5-ին հաղորդել է թագավորության կառավարությունը։«Այսօր կառավարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համար երկրին մեկ միլիարդ շվեդական կրոնի (մոտավորապես 111 միլիոն դոլար) չափով օգնության նոր փաթեթի մասին», – ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ աջակցությունն ուղղված է երկարաժամկետ հեռանկարում էներգաարտադրության բնագավառում երկրի կարիքների բավարարմանը, ենթակառուցվածքների վերանորոգմանը և էներգամատակարարման ամրապնդմանը։


 


 


Leave a comment