«50+ ոչ ոք չի հավաքի, պետք է համախմբվենք». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր Լոռիում խոսել է հետընտրական միավորման անհրաժեշտության մասին։

«Այսօր ոչ մեկը չի կարող 51 տոկոս հավաքել, անպայման պետք է համախմբվենք և էս ծրագրերը կյանքի կոչենք: Ով շատ ձայն հավաքեց, նա էլ առաջադրում է վարչապետի թեկնածուին, և մենք միասնական դա իրականացնում ենք», – Ստեփանավանում մի խումբ քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Ծառուկյանը՝ չհստակեցնելով, սակայն, թե որ ուժերի հետ է պատրաստ միավորվել։

Leave a comment