ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին

Ռուսաստանի բանակը պատասխան հարված է հասցրել Ուկրաինայի ռազմական օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին, հայտնել է Պաշտպանության նախարարությունը։

«Ռուսաստանում քաղաքացիական թիրախների վրա ահաբեկչական հարձակումներին ի պատասխան՝ Զինված ուժերը խմբային հարված են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող ռազմական օդանավակայաններին, էներգետիկ, վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին՝ օգտագործելով հեռահար, ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքեր և հարձակողական անօդաչու թռչող սարքեր», – ասվում է հայտարարության մեջ։

Leave a comment