ՌԴ նախագահը Ռոքսանա Բաբայանին շնորհավորել է 80–ամյակի առիթով

https://arm.sputniknews.ru/20260530/rd-nakhagahy-rvoqsana-babajanin-shnvorhavvorel-e-80amjaki-aritvov-102819906.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1886/62/18866216_0:0:1490:1117_1920x0_80_0_0_1bd73329356c9e24c3ca78c947cf1f58.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր պուտին

վլադիմիր պուտին

Բաժանորդագրվել

Բաբայանը գրեթե 40 տարի ամուսնացած է եղել դերասան Միխայիլ Դերժավինի հետ։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ծննդյան 80–ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Ռոքսանա Բաբայանի։ Հեռագիրը հրապարակված է Կրեմլի կայքում։

«Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և լայնածավալ հասարակական և բարեգործական աշխատանքը, որին դուք նվիրում եք ձեր էներգիան ու ուժը, արժանի են հատուկ հարգանքի»,- նշված է ՌԴ նախագահի ուղերձում։

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռոքսանա Բաբայանը վայելում է երկրպագուների սերն ու ճանաչումը տաղանդի, վառ ստեղծագործական ուղու և ընտրած գործին հավատարմության շնորհիվ։

Նշենք, որ Ռոքսանա Բաբայանը խորհրդային և ռուսական էստրադային երգչուհի է, կինոդերասանուհի և հեռուստահաղորդավարուհի, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ։ Ծնվել է Տաշքենդում։ Հայրական կողմն Արցախից է՝ Շուշիից։
Բաբայանը Տաշքենդում բարձրագույն կրթություն ստանալուց հետո եկել է Երևան, երգել Կոնստանտին Օրբելյանի խմբում։

Դրեզդենի միջազգային փառատոնում իր «Անձրև» երգով հաղթանակը նրա կարիերայի կարևոր մեկնակետը դարձավ։ 70-ականների վերջերին Ռոքսանա Բաբայանը խորհրդային վեց ամենահեղինակավոր երգիչների շարքում էր։

Բաբայանը գրեթե 40 տարի ամուսնացած է եղել դերասան Միխայիլ Դերժավինի հետ։

Leave a comment