Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին

Մշակույթ
Պաշտոնական

Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 80-ամյակի առթիվ շնորհավորել է էստրադային երգչուհի և դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ռոքսանա Բաբայանին՝ ընդգծելով նրա ակտիվ քաղաքացիական դիրքորոշումն ու բարեգործական գործունեությունը։

«Առանձնահատուկ հարգանքի է արժանի Ձեր ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը, ինչպես նաև մեծածավալ հասարակական և բարեգործական աշխատանքը, որին նվիրում եք Ձեր ուժերն ու եռանդը»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված նախագահի ուղերձում։

Պուտինը նշել է նաև, որ արտիստուհին արժանացել է հանդիսատեսի սիրուն ու գնահատանքին՝ իր տաղանդի, բազմակողմանի ստեղծագործական գործունեության և արվեստին նվիրվածության շնորհիվ։

Ռոքսանա Բաբայանը ծնվել է 1946 թվականի մայիսի 30-ին Տաշքենդում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1976 թվականին Դրեզդենում անցկացված միջազգային մրցույթում հաղթանակից հետո, ինչպես նաև «И снова солнцу удивлюсь» և «Восток — дело тонкое» երգերով։

Leave a comment