Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել

Հանրապետության տոնի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր Կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Հանրապետության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:

Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, ինչպես նաև Հանրապետության տոնի կապակցությամբ  իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

  • Հակակոռուպցիոն կոմիտեի տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արմեն Մուրադյանին:

Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու ընթացքում ունեցած բարձր ցուցանիշների համար, արտահերթ արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

  • Կոմիտեի ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սմբատ Բալույանին:

Իր պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր՝ արդարադատության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան է շնորհվել՝

  • Կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Մ. Արտուշյանին:

Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած բարձր մասնագիտական պատրաստվածության և կառավարչական արդյունավետ հմտությունների կիրառման համար հուշանվեր ձեռքի ժամացույցով է պարգևատրվել՝

  • Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանը:

Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով՝ «Անբասիր ծառայության համար» երկրորդ աստիճանի մեդալով են պարգևատրվել Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հարություն Խեդոյանը և Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության երկրորդ բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Ղուկասյանը:

«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝

  • Ներքին անվտանգության և վերահսկողության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Գոհար Ադոնցը և նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Լուսինե Սուլեյմանյանը:
  • Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Պապյանը, երկրորդ վարչության առաջին բաժնի պետի տեղակալ-բաժնի պետի պարտականությունները կատարող, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Նարեկ Գրիգորյանը, ինչպես նաև նշված վարչությունների 10 օպերլիազորներ:
  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

 «Լավագույն ծառայող» մեդալով են պարգևատրվել՝

  • Օպերատիվ-հետախուզական առաջին և երկրորդ վարչությունների 3 օպերլիազոր:

Leave a comment