Քարաբերդում 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով բախվել է ծառերին ու հայտնվել անտառում․ կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։15-ի սահմաններում Քարաբերդ գյուղում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ջ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ծառերին բախվելով հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Աննա Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment