Վրաստանը ԵՄ-ին 1 շիշ գինի չի կարողացել վաճառել, ի՞նչ կարող է ՀՀ-ն առաջարկել․ Գագիկ Ծառուկյանը՝ ԵԱՏՄ-ն ԵՄ-ով փոխարինելու մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը Սպիտակում նախընտրական քարոզարշավի ժամանակ շեշտեց՝ Ռուսաստանի հետ թշնամանալը մեր երկիրը լիարժեք փակուղի է տանում, ինչի հետևանքով ժողովուրդը սոցիալական ծանր վիճակում է հայտնվելու։ Շեշտեց՝ այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է իրենց վրա պատասխանատվություն վերցնեն և ճանապարհներ գտնեն հարցի լուծման ուղղությամբ, սակայն ոչինչ չի արվում։

 

«Ռուսաստանն ասում է՝ հայ ժողովուրդն իմ բարեկամն է, բայց ձեր ղեկավարությունը թող որոշի՝ եթե ուզում է մեր թշնամու հետ համագործակցի, իրա ցավն էլ տանեմ, թող ժողովուրդն իմանա, որ մենք իրենց բարեկամն ենք, չենք ուզում քայլ կատարել»։

Leave a comment