Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պաղեստինյան հարցի լուծումը երկու պետությունների սկզբունքով լինի, և Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամը վերանա, ճապոնական «Նիկեյ» թերթին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
«Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման պայմանները երկու պետությունների լուծումն են և Գազայի մեջ մարդասիրական ճգնաժամի վերացումը», – ասել է նա։
Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1949 թվականին, և երկկողմ առևտրի ծավալները Գազայի ճգնաժամից առաջ տարեկան հասել են 10 միլիարդ դոլարի։
«Իսրայելը պետք է դադարեցնի պաղեստինցիների սպանությունը և չխոչընդոտի Գազայի բնակիչների հասանելիությունը հիմնական կարիքներին, ինչպիսիք են սնունդը, կացարանը, դեղորայքը և ջուրը։ Եթե այս պայմանները բավարարվեն, մենք կարող ենք առանց որևէ խնդրի վերադառնալ բնականոն կյանքի [համագործակցությանը Իսրայելի հետ]։ Մենք ցանկանում ենք հասնել երկու պետությունների լուծման», – նշել է նախարարը։