Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ. Փաշինյան

«Եթե շարունակեինք Ղարաբաղի հարցը, ապա հետևանքը կլիներ անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, զոհեր ու վիրավորներ, սահմանամերձ գյուղերի դատարկում։ Տարիներով ձգձգումը բերելու էր շարունակական արյունաքանման, թե ներսից, թե դրսից, և այդ վիճակը շարունակվելու էր տասնյակ տարիներ»,- քարոզարշավի շրջանակում իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այսօր իրավիճակը փոխվել է՝ «ավելի քան երկու տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր», և դա կապում է իր այն հայտարարության հետ, որ «Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու»։ Փաշինյանի պնդմամբ, այդ քայլը դժվար էր, բայց արվել է հանուն «մեր նահատակների և մեր երեխաների», որպեսզի երկիրը գնա դեպի խաղաղություն ու զարգացում։

Եզրափակելով՝ իր խոսքը, Փաշինյանը նշեց. «Այդ որոշումը համարում եմ իմ ամենամեծ պատմական առաքելությունը և ծառայությունը, որ մատուցել եմ Հայաստանին։ Խաղաղությունն եմ տեսնում որպես պետության զարգացման հիմք։ Կոչ եմ անում ընտրություններին գնալ և «տեր կանգնել խաղաղությանը, պետությանը, անկախությանը և ապագային»։

Leave a comment