https://arm.sputniknews.ru/20260530/samvel-karapetjany-dati-e-tvel-azh-nakhagahin-pahanjum-e-herqum-ev-6-mln-dram-pvokhhatucum-102818242.html
Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Սամվել Կարապետյանը դատի է տվել ԱԺ նախագահին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Sputnik Արմենիա
Հայցում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված տեղեկություններն ամբողջովին կեղծ են և զրպարտություն են հանդիսանում։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T15:55+0400
2026-05-30T15:55+0400
2026-05-30T15:55+0400
դատարան
հայց
ալեն սիմոնյան
սամվել կարապետյան
հերքում
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_0:0:1187:667_1920x0_80_0_0_67f10b5502f8483cfb14b139e4b7d377.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։Կարապետյանը պահանջում է հերքել իր մասին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկություններն ու որպես փոխհատուցում Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։Դատական հայցի համար հիմք է դարձել մայիսի 19-ին սոցիալական ցանցերում Ալեն Սիմոնյանի կատարած հրապարակումը, ըստ որի՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:Հայցում նշվում է, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով Ալեն Սիմոնյանը զրպարտել է Սամվել Կարապետյանին։Հայցը ստացվել է մայիսի 29-ին, մակագրվել է Երևանի առաջին ատյանի դատավոր Վահագն Թորոսյանին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/04/100635875_145:0:1034:667_1920x0_80_0_0_239f2cce524b2dec4f985151e344888b.jpg.webp
դատարան, հայց, ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, հերքում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
դատարան, հայց, ալեն սիմոնյան, սամվել կարապետյան, հերքում, «ուժեղ հայաստան» կուսակցություն
Հայցում նշվում է, որ Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված տեղեկություններն ամբողջովին կեղծ են և զրպարտություն են հանդիսանում։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։
Կարապետյանը պահանջում է հերքել իր մասին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկություններն ու որպես փոխհատուցում Սիմոնյանից բռնագանձել 6 միլիոն դրամ։
Դատական հայցի համար հիմք է դարձել մայիսի 19-ին սոցիալական ցանցերում Ալեն Սիմոնյանի կատարած հրապարակումը, ըստ որի՝ «իրավապահները պետք է իրենց գնահատականը տան, թե ո՞նց է ստացվում, որքա՞ն իրավական է արտաքին այլ երկրի հետախուզական ծառայության աշխատակցի կողմից Հայաստանի Հանրապետությունում կուսակցություն հիմնելը և քաղաքականության մեջ մտնելը»:
Հայցում նշվում է, որ այդ տեղեկությունն ամբողջությամբ կեղծ է, չի համապատասխանում իրականությանը և դրանով Ալեն Սիմոնյանը զրպարտել է Սամվել Կարապետյանին։
Հայցը ստացվել է մայիսի 29-ին, մակագրվել է Երևանի առաջին ատյանի դատավոր Վահագն Թորոսյանին։