Վանաձորի Արցախ պուրակում «Բոլորին դեմ եմ»-ը «Դիվան քշելու» քաղաքական ակցիա է իրականացրել։ «Ակցիայի միջոցով մենք ցույց ենք տալիս, թե ինչով են իրականում զբաղվում Ազգային ժողովում բազմած քաղաքական ուժերը` լուրջ դեմքերով իրար վրա շիշ նետելուց ու պարգևավճար ստանալուց անդին»,- ասված է «Բոլորին դեմ եմ»-ի տարածած հաղորդագրությունում։