https://arm.sputniknews.ru/20260530/tsaghkunqum-48amja-tghamardn-azgakanin-spanel-e-nranic-nver-stacats-zenqvov-ngn-102816180.html
Ծաղկունքում 48–ամյա տղամարդն ազգականին սպանել է նրանից նվեր ստացած զենքով. ՆԳՆ
Ծաղկունքում 48–ամյա տղամարդն ազգականին սպանել է նրանից նվեր ստացած զենքով. ՆԳՆ
Sputnik Արմենիա
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T14:31+0400
2026-05-30T14:31+0400
2026-05-30T14:31+0400
հհ ոստիկանություն
ներքին գործերի նախարարություն (նգն)
սպանություն
հրացան
զենք
արմավիրի մարզ
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/18/28414429_0:0:1600:901_1920x0_80_0_0_8e1130e73a41bab5a99c36069684f75f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Այսօր սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կասկածյալն արեն ձերբակալված է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։Դանակահարություն և կրակոցներ Նորապատում. կա 3 զոհ, բոլորը նույն ընտանիքից ենՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:Կոտայքի մարզում նախընտրական վեճն ավարտվել է դանակահարությամբ. կա զոհ
արմավիրի մարզ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/18/28414429_0:0:1424:1068_1920x0_80_0_0_ee1e0f7cf34d193d18c482af472aa04e.jpg.webp
հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), սպանություն, հրացան, զենք, արմավիրի մարզ, վեճ
հհ ոստիկանություն, ներքին գործերի նախարարություն (նգն), սպանություն, հրացան, զենք, արմավիրի մարզ, վեճ
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
Հաղորդագրության համաձայն` մայիսի 30-ին`ժամը 8:59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք բնակավայրում վիճաբանության ձայներ են լսվել։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Ծաղկունքի բնակիչ 62-ամյա տղամարդուն որսորդական հրացանով ոչ սթափ վիճակում կրակել և կյանքից զրկել է նույն գյուղի բնակիչ նրա 48-ամյա ազգականը։
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները դեպքից րոպեներ անց հայտնաբերել և անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել ու բաժին են տեղափոխել 48-ամյա տղամարդուն։ Հայտնաբերվել է նաև որսորդական հրացանը:
«Հարկ է նշել, որ ոստիկանները շուրջ մեկ տարի առաջ առգրավել են Ծաղկունք գյուղի 48-ամյա բնակչի անունով հաշվառված որսորդական զենքը: Իսկ ինչ վերաբերում է հանցագործության գործիք զենքին, ապա, ըստ նախնական տեղեկությունների, ամիսներ առաջ նշված զենքը 62-ամյա ազգականն էր նվիրել 48-ամյա տղամարդուն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: