Բաքվում հրապարակվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավճիռները

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործով քրեական գործով վճիռները։

Նշենք, որ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել  Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանի, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի և Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են  20 տարվա ազատազրկման:

Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը, Արայիկ Հարությունյանը, Դավիթ Իշխանյանն ու Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Ադրբեջանը նրանց մեղադրում է՝ «Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու մեջ, այդ թվում՝ պատերազմական հանցագործություններ, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստում և վարում, ցեղասպանություն, պատերազմի օրենքների և սովորույթների խախտումներ, ինչպես նաև ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, իշխանության բռնի զավթում, իշխանության բռնի պահպանում և բազմաթիվ այլ հանցագործություններ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment