Երեկ մրցանակ ստացողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը. Բագրատ Սրբազան


tert.am Դատական գործընթացների բոլոր դատավորների, քննիչների, մեղադրողների, հրահանգ տվողների, երեկ մրցանակներ ստացողների, Եվրոպայի խորհրդարաններում  զրպարտողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտ կոչվածը: Այս մասին դատական նիստի ժամանակ ասել է Բագրատ Սրբազանը:


 


«Իմ ասելիքն այսօր ցավալի բանի մասին է՝ ամոթի և խայտառակության:


 


Ճիշտ այսօր՝ Բաքվի դատարանում, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը ցմահ ազատազրկման են դատապարտել:


 


Ամոթ այն ամբողջ հասարակական և ոչ հասարակական, քաղաքական ու պետական մտքին, ովքեր աջակից են եղել այս ամբողջ գործընթացին: Այսօր մեր եղբայրներին երկարատև տարիների տանջանքից հետո ցմահ դատապարտել են բանտարկության, և սա առաջին հերթին ուղղված է մեր հավաքական գոյությանը, և նրան, թե արդյոք մենք ապրելու իրավունք ունենք, թե ոչ:


 


Շատ եմ ցավում, որ մենք ապրում ենք ստրկության և գերության այս զազրելի օրերը, ամոթի ու խայտառակության օրերը: Իմ եղբայրների ցմահ ազատազրկումը թշնամու բանտում՝ բոլորիս բանտարկությունն է»,- նշել է նա:


 


Նշենք, որ այս պահին ընթանում է «Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստ»-ը:


Leave a comment