ՀՀ ԿԸՀ–ն որոշեց դիտորդական հավատարմագրումից չզրկել Դանիել Իոաննիսյանի կազմակերպությանը

https://arm.sputniknews.ru/20260530/hh-kyh-n-vorvoshec-ditvordakan-havatarmagrumic-chzrkel-daniel-ivoannisjani-kazmakerputjany-102812817.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1616/49/16164937_109:0:1533:1068_1920x0_80_0_0_0b8735a04159abd49f0f2a7c7f446b5d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դանիել իոաննիսյան, հավատարմագրում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), դանիել իոաննիսյան, հավատարմագրում, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Լրացվում է

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կայացրեց հավատարմագրումից չզրկել «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը։

ԿԸՀ որոշման մեջ շեշտված է՝ դիտորդը պարտավոր է դրսևորել քաղաքական չեզոքություն, հրապարակային որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ կապված որևէ հարցի նկատմամբ։

Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ ԿԸՀ համապատասխան դիմում է ներկայացրել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Մայիսի 26-ին «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, թե «ռուսաստանյան ФСБ–ի թղթերում» ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը նշված է որպես ЛОМ (лидер общественного мнения)։

ԼՀԿ-ն ԿԸՀ ներկայացված դիմումում պնդել է, որ Իոաննիսյանն իրականացրել է հակաքարոզչություն՝ թիրախավորելով կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանին։

«Նման պայմաններում դիտորդական առաքելություն իրականացնող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի վերաբերելի դրույթները։ Խախտվել են ինչպես համապատասխան վարքագծի կանոնները, այնպես էլ քաղաքական չեզոքություն դրսևորելու և որևէ քաղաքական ուժի օգտին կամ դեմ քարոզչություն իրականացնելու իմպերատիվ (պարտադիր) արգելքը», – նշված էր կուսակցության հայտարարության մեջ։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a comment