Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Բարսելոնա»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է անգլիական «Նյուքասլի» կիսապաշտպան Էնթոնի Գորդոնի տեղափոխության մասին։

25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թ․ ամառ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի չեմպիոնը 80 միլիոն եվրո է վճարելու տրանսֆերի համար։ Գորդոնը «Բարսելոնայի» 7-րդ ամենաթանկ տրանսֆերն է պատմության մեջ։

Անգլիացի կիսապաշտպանը 2023 թվականից էր խաղում «Նյուքասլում»։ 2025/26 մրցաշրջանում նա անցկացրել է 46 հանդիպում, դարձել 17 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

Էնթոնի Գորդոնն ընդգրկվել է Անգլիայի հավաքականի հայտացուցակում հունիսի 11-ից հուլիսի 19-ը ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։

Leave a comment