https://arm.sputniknews.ru/20260530/hop-uzhery-gisherva-yntacqum-127-ukrainakan-ats-en-khvocel-rusastani-erknqum-rd-pn-102809583.html
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 127 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՌԴ ՊՆ
ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում 127 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Հատուկ ռազմական գործողությունը մեկնարկել է 2022թ–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան։ 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T11:40+0400
2026-05-30T11:40+0400
2026-05-30T11:40+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
անօդաչու թռչող սարք (աթս)
անօդաչու
հակաօդային պաշտպանություն (հօպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_0:0:1601:901_1920x0_80_0_0_226d2499fa4dd7a529802ed148d204d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել ռուսական 13 տարածաշրջանների և Ազովի ծովի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։Ռազմական գերատեսչությունից հստակեցրել են, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի օդում։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/14/39968581_82:0:1505:1067_1920x0_80_0_0_a6f3b426f9b0603e43552e22e3352a05.jpg.webp
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հակաօդային պաշտպանություն (հօպ)
ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, հակաօդային պաշտպանություն (հօպ)
Հատուկ ռազմական գործողությունը մեկնարկել է 2022թ–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան։
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik․ ՀՕՊ հերթապահ ուժերը գիշերվա ընթացքում հարյուրից ավելի ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել ու ոչնչացրել ռուսական 13 տարածաշրջանների և Ազովի ծովի երկնքում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցած գիշեր՝ սույն թվականի մայիսի 29-ի Մոսկվայի ժամանակով ժամը 20.00-ից մինչև մայիսի 30-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 127 անօդաչու թռչող սարք»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչությունից հստակեցրել են, որ դրոնները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի, Ուլյանովսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի և Ազովի ծովի օդում։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։