Իրանի հրթիռային հարվածի հետևանքով Քուվեյթում տուժել է 5 ամերիկացի զինծառայող․ Bloomberg

Իրանի կողմից իրականացված հրթիռային հարձակման հետևանքով Քուվեյթի ավիաբազայում մի քանի մարդ ստացել է թեթև վնասվածքներ, իսկ երկու MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք վնասվել է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է Fateh-110 տեսակի հրթիռը, սակայն դրա բեկորներն ընկել են Ալի ալ-Սալեմ ավիաբազայի տարածքում։

Աղբյուրների փոխանցմամբ՝ տուժածների թվում են հինգ ամերիկացի զինծառայողներ, որոնք ստացել են ոչ ծանր վնասվածքներ։

Պաշտոնական կառույցները դեռևս չեն հրապարակել միջադեպի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment