ՌԴ-ն թույլատրել է հայկական երկու ձկնաբուծական ընկերության արտադրանքի ներմուծումը․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և «Ռոսսելխոզնադզոր»-ի համատեղ ստուգումների արդյունքում հայկական «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ընկերություններին թույլատրվել է իրենց արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն։ Մյուս կազմակերպությունների և բուսաբուծական արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռ ամփոփվում են։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») կողմից 2026 թվականի մայիսի 21-ից 27-ը հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում իրականացված համատեղ ստուգումների արդյունքում թույլատրվել է հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն:

Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment