Հայաստանի 2 ընկերությունների թույլատրվել է ձկնամթերք ներմուծել ՌԴ. արգելքը վերացվել է

Բաժանորդագրվել

Ստուգումներ են իրականացվել 4 ընկերություններում, սակայն մյուս երկուսի վերաբերյալ արդյունքները դեռ հայտնի չեն։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Իրականացված ստուգումների արդյունքում Հայաստանի ձկնաբուծական 2 ընկերություններ թույլտվություն են ստացել ձկնամթերք ներմուծել Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը։

Նշվում է, որ ՀՀ տեսչական մարմինը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) մայիսի 21-ից 27-ը համատեղ ստուգումներ են իրականացրել հայաստանյան ձկնաբուծական 4 ձեռնարկություններում։

Հայկական երկու կազմակերպությունների՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊ ընկերությունների, արտադրանքի ներմուծումը Ռուսաստանի Դաշնություն թույլատրվել է։

Մյուս երկու ընկերությունների, ինչպես նաև բուսաբուծական 8 արտադրավայրերի ստուգումների արդյունքները դեռևս ամփոփման փուլում են:

Leave a comment