Ալեն Սիմոնյան-Սերգեյ Լավրով հանդիպում. Սիսակ Գաբրիելյանն ու Վաղարշակ Հակոբյանը ևս ներկա են հանդիպմանը (լուսանկարներ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայկական պատվիրակության կազմում են ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Հասմիկ Հակոբյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը։

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել երկկողմ հետաքրքրություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ եւ միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ: Ի թիվս այլ հարցերի` առանձին անդրադարձ է կատարվել օտարերկրյա քաղաքացիների վերաբերյալ ՌԴ օրենսդրության մեջ կատարված միգրացիոն կանոնների փոփոխություններին, մասնավորապես՝ դրանց հետեւանքով դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդների համար առաջացած խնդիրներին եւ դրանք կարգավորելու ուղղությամբ իրականացվող քայլերին:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող այլ հարցերի:

Leave a comment