ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանի համար կարեւոր կազմակերպություն է:
«Հայաստանը կառուցողական է տրամադրված եւ բաց է բոլոր ուղղություններով համագործակցության համար»,- Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը վերահաստատել է Արարատ Միրզոյանը:
Միխայիլ Մյասնիկովիչը բարձր է գնահատել Հայաստանի հետ ձեւավորված հարաբերությունները:
Նա հայտնել է, որ մշակվում է ԵԱՏՄ-ի ռազմավարության նախագիծ, եւ շատ ուրախ կլինեն, եթե այն աջակցություն ստանա նաեւ խորհրդարանական մակարդակում:
Միխայիլ Մյասնիկովիչը նշել է, որ, հաշվի առնելով հայկական խորհրդարանականների հեղինակությունը միջազգային հարթակներում, խնդրում է հայ խորհրդարանականների աջակցությունը համապատասխան առաջարկների դեպքում: