ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում նրա քաղաքացիները ստիպված կլինեն արտոնագրեր գնել Ռուսաստանում աշխատելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադաիմիր Պուտինը։
«ԱՊՀ երկրներից միգրանտների նկատմամբ գործող պահանջների կիրառում Հայաստանի աշխատավորների նկատմամբ: Ի՞նչ է դա նշանակում: Սա նշանակում է, որ Ռուսաստանում աշխատելու համար անհրաժեշտ կլինի գնել արտոնագրեր։ Սա նշանակում է, որ պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիություն ստանալու համար հարկավոր է ապրել առնվազն հինգ տարի»,- ասել է նա։
«Եթե Հայաստանը սկսի անցնել ԵՄ չափանիշներին, նրա հետ ինտեգրումը, օբյեկտիվորեն, ստիպված կլինենք դադարեցնել։ Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը շեշտել է, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր ի վեր միավորում են բարեկամության և առանձնահատուկ հարաբերությունների սերտ կապերը։
Պուտինը հայտարարել է, որ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14%-ի կորստի։
Նա նշել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։