ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի քաղաքացիների համար կգործեն միգրանտներին ներկայացվող սովորական պահանջները։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եթե Հայաստանը սկսի անցնել ԵՄ չափանիշներին, նրա հետ ինտեգրումը, օբյեկտիվորեն, ստիպված կլինենք դադարեցնել։
Ռուսաստանը ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի հետ տնտեսական ողջ աշխատանքը, որը վերաբերում է ինտեգրացիոն գործընթացներին»,- ասել է ՌԴ նախագահը՝ շեշտելով, որ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդներին դարեր ի վեր միավորում են բարեկամության և առանձնահատուկ հարաբերությունների սերտ կապերը։