ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Ամբողջ աշխարհում ընտրությունների ժամանակ քաղաքական գործիչները խոսքի ագրեսիվություն են թույլ տալիս, բայց ՀՀ վարչապետը բեմից իր ժողովրդին կարող է տեռորի ենթարկել, ասել՝ եթե կռվել եք, ինչո՞ւ չեք զոհվել, այս ամենն շատ ամոթալի է։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սյուզաննա Ավետիսյանը։
«Փաշինյանը նման խոսույթով ոգևորում է իր ընտրողներին, նա ցանկանում է մարդկանց բևեռացնել, իրար դեմ լարել, որը ոչ մի օգուտ չի տալիս Հայաստանին, միայն շահում է ինքը։ Փաշինյանին ընտրողները օգտագործում են նույն խոսույթը, նրանք չեն ուզում, որ ՀՀ-ում ժողովրդավարություն լինի, պահանջում են միանձնյա իշխանություն, նրանց համար պետական ինստիտուտները, կառույցները կարևոր չեն, ուզում են, որ ամեն ինչ որոշի Փաշինյանը»,- մեկնաբանեց Ավետիսյանը։
Բանախոսի խոսքով, Փաշինյանը Ալիևի մենեջերն է դարձել, ինչ քաղաքականություն մշակում են, դա էլ իրականացնում է Հայաստանում։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ