Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 3355-ի

Բաժանորդագրվել

Մեկ օրում 31 մարդ է մահացել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մարտի 2-ից վեր Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով մահացածների թիվը հասել է 3355–ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

«Մարտի 2–ից մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում ագրեսիայի հետևանքով ընդհանուր առմամբ կա 3355 զոհ և 10095 վիրավոր», – ասվում է հայտարարության մեջ:

Ըստ գերատեսչության` մեկ օրում 31 մարդ զոհվել է, 68-ը՝ վիրավորվել:

Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Leave a comment