https://arm.sputniknews.ru/20260529/trampy-hajtararel-e-vor-shutvov-irani-veraberjal-verjnakan-vorvoshum-kkajacni-102793031.html
Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի
Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդը պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T19:49+0400
2026-05-29T19:49+0400
2026-05-29T19:50+0400
ամն
դոնալդ թրամփ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_0:0:1500:844_1920x0_80_0_0_7b6e6fc5444b396461082022fd4bbac5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ԱՄՆ առաջնորդն ընդգծել է` Իրանը պետք է համաձայնություն տա, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։Նա նաև պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը, և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ ԻԻՀ–ից դուրս կբերեն միջուկային նյութերը` դրանք ոչնչացնելու համար։Թրամփի խոսքով` գործարքն այս պահին գումարի որևէ փոխանակում չի ենթադրում, իսկ ավելի քիչ կարևորություն ունեցող մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:ԱՄՆ–ի և Իրանի բանակցողները համաձայնեցրել են հուշագրի նախագիծը
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/07/100746079_114:0:1447:1000_1920x0_80_0_0_03a706403d212f32f8408f85ee6e61c5.jpg.webp
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ամն, դոնալդ թրամփ, իրանի իսլամական հանրապետություն
ԱՄՆ առաջնորդը պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Իրանի հետ կապված իրավիճակի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։
«Հիմա խորհրդակցություն կանցկացնեմ օպերատիվ կենտրոնում՝ վերջնական որոշում կայացնելու համար (Իրանի վերաբերյալ. խմբ.)», – գրել է Թրամփը «Truth Social»–ում։
ԱՄՆ առաջնորդն ընդգծել է` Իրանը պետք է համաձայնություն տա, որ երբեք միջուկային զենք չի ունենալու։
Նա նաև պահանջել է, որ Թեհրանն անհապաղ ականազերծի Հորմուզի նեղուցը, և հայտնել է, որ ԱՄՆ–ն Իրանի և ՄԱԳԱՏԷ–ի հետ համագործակցությամբ ԻԻՀ–ից դուրս կբերեն միջուկային նյութերը` դրանք ոչնչացնելու համար։
Թրամփի խոսքով` գործարքն այս պահին գումարի որևէ փոխանակում չի ենթադրում, իսկ ավելի քիչ կարևորություն ունեցող մյուս պայմաններն արդեն համաձայնեցված են։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: