Զիջումները ստանում են հրթիռների, այլ ոչ թե բանակցությունների միջոցով. Ղալիբաֆ


Իրանը իր հակառակորդներից զիջումներ է ստանում ոչ թե բանակցությունների, այլ ռազմական հզորության միջոցով, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։


«Մենք զիջումներ ենք ստանում ոչ թե երկխոսության, այլ հրթիռների միջոցով. բանակցություններում մենք պարզապես դա բացատրում ենք նրանց», – գրել է նա Իքս-ում հրապարակված իր հոդվածում։


Ղալիբաֆի խոսքով ՝ Թեհրանը մտադիր չէ ապավինել իր հակառակորդների խոստումներին ու երաշխիքներին:


«Մենք չենք վստահում որևէ երաշխիքի կամ խոսքի, չափանիշ են միայն գործերը։ Մեր կողմից որևէ գործողություն չի լինի, մինչև թշնամին գործողություններ չձեռնարկի», – ընդգծել է խորհրդարանի խոսնակը։


Նա նաև նշել է, որ ցանկացած համաձայնագրի հաջողությունը որոշվում է ոչ թե դրա ստորագրման փաստով, այլ կողմերի հետագա դիմակայության պատրաստակամությամբ։


«Ցանկացած համաձայնագրի հաղթող է դառնում նա, ով հաջորդ օրը մյուսներից ավելի լավ է պատրաստվում պատերազմին», – ասել է Ղալիբաֆը:

Leave a comment