Թունիսի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի գոտին թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա. ԵՏՀ

https://arm.sputniknews.ru/20260529/tunisi-het-eatm-azat-arevtri-gvotin-tujl-kta-durs-gal-afrikaji-shuka-eth-102781256.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102777974_69:0:2800:2048_1920x0_80_0_0_af44d3a08939914ce93ca8748d93de9c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բակիտժան սագինտաև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, առևտուր, աֆրիկա

բակիտժան սագինտաև, եվրասիական տնտեսական միություն (եատմ), թունիս, առևտուր, աֆրիկա

Բաժանորդագրվել

Թունիսը եվրասիական «հնգյակի» պետությունների համար ռազմավարական կետ է Աֆրիկայի արագ աճող շուկա դուրս գալու համար։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) սկսում է Թունիսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները, ինչը միությանը թույլ կտա դուրս գալ Աֆրիկայի շուկա։ Այս մասին Աստանայում կազմակերպության գագաթնաժողովից հետո հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի ղեկավար Բակիտժան Սագինտաևը։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ այս տարվա առաջին նիստի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են ինտեգրացիոն օրակարգի մի շարք կարևոր հարցեր։

«Ստորագրվել է երկու կարևոր միջազգային փաստաթուղթ։ Առաջինը՝ մենք սկսում ենք Թունիսի հետ ազատ առևտրի շուրջ բանակցությունները։ ԵԱՏՄ-ն ընդլայնում է արտոնյալ համաձայնագրերի ցանցը։ Թունիսը եվրասիական «հնգյակի» պետությունների համար ռազմավարական կետ է Աֆրիկայի արագ աճող շուկա դուրս գալու համար»,-հայտարարել է Սագինտաևը։

Բացի այդ, նրա խոսքով, որոշում է կայացվել արդիականացնել 2019 թվականին Սերբիայի հետ ձեռք բերված առանձին պայմանավորվածություններ։ «Խոսքը գործող ազատ առևտրի համաձայնագրում ապրանքներին ուղեկցող փաստաթղթերի նկատմամբ պահանջների պարզեցման մասին է։ Այս միջոցը կօգնի որակապես պարզեցնել ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումը»,-ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։

Նա շեշտել է, որ այսպիսով ընդլայնվում են այլ երկրների հետ միության պետությունների համագործակցության հնարավորությունները։

Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ ԵԱՏՄ-ի գոյության ընթացքում միության երկրների համախառն ՀՆԱ-ն 1,6-ից հասել է 3,01 տրիլիոն դոլարի, անդամ պետությունների փոխադարձ առևտրի ծավալն աճել է ավելի քան երկու անգամ, իսկ երրորդ երկրների հետ ապրանքաշրջանառությունը՝ 72%-ով։ Բացի այդ, 2025 թվականի արդյունքներով միավորման ՀՆԱ-ն աճել է 1,7%-ով։

Leave a comment