Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխասի Գալվեսթոն քաղաքում ութ մարդ մի քանի ժամ մնացել է «Ամերիկյան սարերի» վրա։
Բոլորը դպրոցականներ են եղել, ովքեր մասնակցել են միջնակարգ և ավագ դպրոցների համար կազմակերպված էքսկուրսիայի, գրել են ԶԼՄ-ները։
Սարերի ուղղահայաց վերելակը 30 մետր երկարություն ունի։
Փրկարարական գործողության ընթացքում այգին փակվել է։ Փրկարարներին հաջողվել է տարհանել մարդկանց, ոչ ոք չի տուժել։
Այգու սեփականատիրոջ ներկայացուցիչները հայտարարել են, որ ատրակցիոնը խափանման է բախվել։ Այն փակվել է։