ԵՏՄ երկրները Հայաստանի հետ կապված հայտարարություն են ընդունել

Քաղաքականություն

29.05.2026 | 16:05

ԵՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Աստանայում այսօր անցկացվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը՝ նեղ և ընդլայնված կազմերով։ Մասնակցում են ԵՏՄ երկրները՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Հայաստանը, ինչպես նաև դիտորդ պետություններ՝ Ուզբեկստանը, Կուբան և Իրանը։

«Չորս առաջնորդների կողմից հայտարարություն է ընդունվել»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ հավելելով, որ այն կհրապարակվի։

Նա նաև նշել է, որ Հայաստանի փոխվարչապետը փաստաթուղթը Երևան կտանի․ «Դա հաստատ է»։

ԵՏՄ  երկրների ղեկավարները Աստանայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու ծրագրերը։ Ուշակովը հաստատել է դա։

Հիշեցնենք, որ ԵՏՄ նիստում Հայաստանը ներկայացրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment