https://arm.sputniknews.ru/20260529/rusastany-4-rdn-e-amenageghecik-kanajq-unecvogh-erkrneri-varkanishum-102766521.html
Ռուսաստանը 4-րդն է ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում
Ռուսաստանը 4-րդն է ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում
Sputnik Արմենիա
«World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի… 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T14:24+0400
2026-05-29T14:24+0400
2026-05-29T14:25+0400
ռուսաստան
կին
վարկանիշ
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/97/11449773_0:141:3139:1907_1920x0_80_0_0_2395bc9df2e54a48eb6b740a8ac6dd2f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրության և վերլուծության ոլորտում մասնագիտացած «World Population Review» անկախ կազմակերպության տվյալներին։2025 թվականի վարկանիշի համաձայն («Reddit» կայքում տրված ձայների հիման)` ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Կոլումբիան, որին հաջորդում են Լեհաստանն ու Հունաստանը: Վարկանիշի չորրորդ տեղում Ռուսաստանն է։«Թեև Ռուսաստանում եղանակը երբեմն կարող է ցուրտ և անողոք լինել, բայց գեղեցկությունը կարող է շատ բաներ հալեցնել, և ռուս կանայք մշտապես ցուցադրում են ջերմություն, որը հեշտությամբ հաղթահարում է կոշտ կլիմայական պայմանները», – նշվում է կազմակերպության կայքում։«World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի հարցումներին կամ վիճակագրական տվյալներին, օրինակ` երկրների բնակիչները որքան գումար են ծախսում կոսմետիկ միջոցների համար կամ որքան հաճախ են դիմում պլաստիկ վիրահատությունների։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1144/97/11449773_205:0:2936:2048_1920x0_80_0_0_dfb62254b76e61b04ac302cc71caaff8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կին, վարկանիշ
14:24 29.05.2026 (Թարմացված է: 14:25 29.05.2026)
Բաժանորդագրվել
«World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի հարցումներին:
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Ամենագեղեցիկ կանայք ունեցող երկրների վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է չորրորդ տեղը։ Այս մասին գրում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով վիճակագրության և վերլուծության ոլորտում մասնագիտացած «World Population Review» անկախ կազմակերպության տվյալներին։
2025 թվականի վարկանիշի համաձայն («Reddit» կայքում տրված ձայների հիման)` ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է Կոլումբիան, որին հաջորդում են Լեհաստանն ու Հունաստանը: Վարկանիշի չորրորդ տեղում Ռուսաստանն է։
«Թեև Ռուսաստանում եղանակը երբեմն կարող է ցուրտ և անողոք լինել, բայց գեղեցկությունը կարող է շատ բաներ հալեցնել, և ռուս կանայք մշտապես ցուցադրում են ջերմություն, որը հեշտությամբ հաղթահարում է կոշտ կլիմայական պայմանները», – նշվում է կազմակերպության կայքում։
«World Population Review»-ն ընդգծում է, որ գեղեցկությունը սուբյեկտիվ գործոն է, իսկ վարկանիշներ կազմելիս շատ աղբյուրներ դիմում են հասարակական կարծիքի հարցումներին կամ վիճակագրական տվյալներին, օրինակ` երկրների բնակիչները որքան գումար են ծախսում կոսմետիկ միջոցների համար կամ որքան հաճախ են դիմում պլաստիկ վիրահատությունների։